November 30

Երգի Հրապյուրը

1-ին մաս

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով, պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:

Continue reading

November 30

Իմ Գիրքը

Ես կարդում եմ Գրիմ Եղբայրներ գրքի Բրեմենային Երաժիշտները։ Այդ հեքիաթում մի մարդ կար։ Այդ մարդը ավանակ ուներ տարիներ շարունակ նա բեռներ էր տանում ջրաղաց, բայց ավանակը արդեն ուժ չուներ և չեր կարողանում բեռներ տեղափոխել։ Տերը իմացավ այդ մասին և որոշեց մորթել ավանակին, բայց ավանակը փախավ և որոշեց հավաքել իր փողոցային երաժշտական խումբը, իսկ ճանապարհին նա մի որսորդական շուն տեսավ։ Ավանակը հարցրեց շանը թէ ի՞նչ է պատահել։ Շունը պատասխանեց նրան, որ չի կարողանում էլ որսել և իր տիրոջից փախավ։ Շունն էլ երաժշտական խումբ մուտք գործեց։ Նրանք շարունակեցին ճանապարհը նրանք մի կատվին հանդիպեցին և կատվին հարցրեցին թե ինչ է պատահել կատվին, իսկ կատուն պատասխանեց նրանց, որ ծերացել է հիմա վառարանին պառկելու, անցյալը հիշելու և ոչ թե մկների ետևից վազելու ժամանակն է։ Կատուն էլ նույնպես մուտք գործեց երաժշտական խումբ։ Նրանք արդեն մտնելիս էն լինում դեպի Բրեմեն և ծուղրուղու՜՜՜ կանչում էր աքլորը։ Ավանակը հարցրեց թե ինչու՞ է աաքլորը ձայնը գլուխ գցել։ Վաղը կիրակի է Աստվածածնի տոնն է ինձնից էլ հրամայված է համով ապուր պատրաստել կանչում եմ քանի ուշ չէ։ Եվ այդ պահին ավնակը ասեց ուզում ես մեր հետ գալ Բրեմեն փողոցային երաժշտական խմբի աքլորը համաձայնեց և նրանք ստեղծեցին մի հիասքանչ երաժշտական խումբ։

November 29

Մաթեմատիկա

  1. Գրի՛ր որևէ զույգ թվի և նրանից փոքր որևէ կենտ թվի տարբերությունը։

2-1=1

  1. Գրի՛ր որևէ երկնիշ կենտ թվի և որևէ եռանիշ զույգ թվի գումարը։

11+300=311

  1. Եթե գումարենք երկու երկնիշ թիվ, ամենամեծը ի՞նչ թիվ կարող ենք ստանալ։

198

  1. Շենքն ունի հինգ հարկ, իսկ ամեն հարկում կա 4 բնակարան։ Առաջին մուտքի վերջին հարկում ո՞ր համարի բնակարաններն են։

17, 18, 19, 20:

  1. Շենքն ունի 12 հարկ։ Ամեն հարկում 5 բնակարան է։ 31 բնակարանը ո՞ր հարկում է։ Շենքի երկրորդ մուտքի բնակարանները ո՞ր համարով են սկսվում։

6, 61-ով:

6. Գտի՛ր թվերի արտադրյալը։

701 • 23=16 123

27 • 45= 1215

7112 • 50=355 600

7. Գտի՛ր քանորդը։

48902 : 2=24 451

41091 : 3= 13 697

8. Հետևյալ թվերից ընդգծի՛ր 3-ի բաժանվողնեը։ 23, 46, 51, 65, 84, 99, 2790, 242420, 24351, 40409

Վերջից լուծվող խնդիրներ

9. Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք 89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

63

10. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք Նարեի մտապահված թիվը։

112

11. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

57

12. Հետևյալ թվերից ընդգծի՛ր 5-ի բաժանվողները։ 30, 46, 88, 243, 875, 12, 51005, 67, 67890, 4325, 109:

November 29

Մայրենի

Բառերը գտի՛ր և գրի՛ր

  1. Գիշատիչ-գազան, որը ձմռանը քուն է մտնում: Արջ
  2. Կենդանի, որը ո՛չ թռչուն է, ո՛չ էլ մուկ: չղջիկ
  3. Հոտավետ, գեղեցիկ ծաղիկ, որը փշոտ է: Վարդ
  4. Պապիկ-տատիկ, հայր-մայր, տղա-աղջիկ
  5. Երկար-կարճ, ծանր-թեթև, ցածր-բարձր
  6. Մեկ կամ երկու սապատ ունեցող խոշորամարմին որոճող կենդանի: Ուղտ

Ուշադրություն դարձրո՛ւ գրածդ բառերի գրությանը: Այդ բառերն արտասանի՛ր: Տարբերություն կա՞գրության և արտասանության միջև:

Continue reading

November 28

Մայրենի

  1. Բառերից անջատեք նախածանցները:

Վերհանել, դժբախտ, տհաճ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես, արտասահման, տգետ, տհաս, ցտեսություն, դժկամ:

  • Վերջածանցներից յուրաքանչյուրով կազմեք ածանցավոր 3 բառ։
  • Եղեն, ուհի, ույուն, իչ, որ, արան, ավոր։

Խմորեղեն, ջրեղեն, ապակեղեն։

Հայուհի, թագուհի, աստվածուհի։

Համեստություն, գեղեցկություն, բարիություն

Continue reading

November 28

Մաթեմատիկա

րի՛ր միանիշ կենտ թիվ։

1
2. Գրի՛ր երկնիշ կենտ թիվ, որը մեծ չէ 30-ից։

29
3. Գրի՛ր եռանիշ զույգ թիվ։

100


4. Գրի՛ր քառանիշ թիվ, որի բոլոր նիշերը տարբեր զույգ թվեր են։

2468

5. 47560 թվի հարյուրավորների կարգում քանի՞ հարյուրյակ կա։

5
6. 1089 թվի միավորների կարգում քանի՞ միավոր կա։

Continue reading

November 27

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Continue reading

November 23

Կյանքից Թանկ Բանը

Վայրի աղավնին`
կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր.
Մեռնում էր, աչքը` ջրի երազին:


Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
է՛ն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
-Է՛ն թանկագինը` կյանքն է, անպատճառ.
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից աո:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին,
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս… ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,— թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
-Թռի՛ր ու ասա ստրուկ աշխարքին,
Թե ի՛նչն է թանկը կյանքից ավելի…
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Բացատրիր հետևյալ արտահայտությունները՝ աչքը` ջրի երազինբացեց աչքերը ոսկիկյանքը գին չունիլուսեղեն ոգի։

Աչքը ջրի երազին-երազում էր ջուր խմել

բացեց աչքերը ոսկի-վերակենդանանալ

Կյանքը գին չունի-կյնաքը շատ թանկ է

Լուսեղեն ոգի – բարի սիրտ ունեցող


2. Առակն ի վերջո ի՞նչ խորհուրդ ուներ։ Բացտրիր ՝ ի՞նչ սովորեցիր առակից և գրի առ։ Առակը սովորեցնում է մեզ որ կյանքը թանկ բան է, բայց կյանքից թանկ բաներել կա։


3․ Ո՞րն է կյանքից թանկ բանը քեզ համար և ինչու՞։ Ինձ համար կյանքից թանկ բանը միայն ընտանիքն է, որովետև ընտանիքի հետ դու ապահով ես։

Դուրս գրե՛ք ձեր սիրած հատվածը և մեկնաբանեք այն։

-Թևերդ կուզեմ, կյանքդ քեզ լինի:

-Թևե՞րս… ինչպե՞ս, օ~հ, երբեք, երբեք.

Առանց թռիչքի կյանքը գին չունի։

Այս տողերը հիշացնում են ինձ, որ ազատակամություն թանկ բան է։

November 22

Մայրենի

  1. Ձուն ածելուց հետո թողնում է ու հեռանում:
  2. Կկուն բույն չի հյուսում:
  3. Նա շատակեր է, ուտում է հինգ թռչնի չափ:
  4. Մայրը հեռանում է, իսկ կկվի ձագը, հենց որ դուրս է գալիս ձվից, անմիջապես սկսում է դուրս գլորել այդ բնում եղած մյուս ձվերը:
  5. Իր ձուն ածում է ուրիշ թռչնի բնում և ոչ թուխս է նստում, ոչ էլ հետո կերակրում իր ձագուկին:
  6. Հաճախ դուրս է հրում նաև մյուս ձագուկներին, որպեսզի իրեն շատ սնունդ բաժին ընկնի:
  7. Հինգ օր հետո հինգ անգամ մեծանում է և շուտով բնում չի տեղավորվում:

Continue reading

November 21

Մաթեմատիկա

  1. Կատարի՛ր բաժանում: Օրինակ՝ 20 : 6 = 3 (2մն․), 3 x 6 +2 = 20

12: 1=12
12:2=6
12:3=4
12:4=3
12:5=2 (2մն)
12:6=2

72:3=24
82:3=27 (1մն)
835:5=167
820:4=205
132:5=26 (2մն)
534:6=89

2. Գտի՛ր այն թիվը, որը 4-ի բաժանելիս քանորդում ստացվում է 8, իսկ մնացորդում 3:

35
3. Գտի՛ր այն թիվը, որը 4-ի բաժանելիս քանորդում ստացվում է 17, իսկ մնացորդում 3:

71
4. Գտի՛ր այն թիվը, որը 5-ի բաժանելիս քանորդում ստացվում է 12, իսկ մնացորդում 4:

64
5. Գտի՛ր այն թիվը, որը 6-ի բաժանելիս քանորդում ստացվում է 14, իսկ մնացորդում 2:


6. Գտի՛ր այն թիվը, որը 8-ի բաժանելիս քանորդում ստացվում է 9, իսկ մնացորդում 5:

77

7. Տպարանում տպագրվել է 500 գիրք։ Եթե այդ գրքերը փաթեթավորվեն 30-ական, ապա քանի՞ փաթեթ կստացվի, և որքա՞ն գիրք կավելանա։

16 փաթեթ, կավելանա 2 գիրք։

8. Ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել 444-ին, որ ստացված թիվը առանց մնացորդի բաժանվի 10-ի։

6

9. Ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել 332-ին, որ ստացված թիվը առանց մնացորդի բաժանվի 10-ի։

10. Ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել 104-ին, որ ստացված թիվը առանց մնացորդի բաժանվի 5-ի։

11. Ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել 2656-ին, որ ստացված թիվը առանց մնացորդի բաժանվի 5-ի։