February 29

Հովհանես Թումանյան Բարեկենդանը

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

Continue reading

February 29

Մայրենի

1. Առանձնացրեք գոյականները։

Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազեր, հոգիներ, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչ, խոսք, վազելով, վազք, սեղան, անտառ, խոսում, գոռում, մեծանում, խոսք, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:

Continue reading

February 29

Մաթեմատիկա

  1. Հաշվիր

64 : 4 = 16

720 : 90 = 8

1200 : 60 =20

40 000 : 200 = 200

2. Հաշվիր թվի տոկոսը։

Տոկոսը թվի մեկ հարյուրերորդ մասն է։

Օրինակ, 100-ի 5 տոկոսը կլինի 100 x 5 /100 = 100 x 5 : 100 = 5

200-ի 10 % = 20

1000- ի 20 % = 10 000

300-ի 18 % = 54

650-ի 10 % = 65

3. Համեմատիր կոտորակները

1/9 < 5/9

3/4 < 5/4

6/9 < 6/4

39/5 > 1

5/19 < 1

46/46 = 1

Continue reading

February 29

Մայրենի

Գոյական

Գոյականները առարկա, անձ կամ երևույթ, զգացմունք ցույց տվող բառեր են, օրինակ՝ սեղան, աթոռ, ծառ, մարդ, բժիշկ, անձրև, սեր, երջանկություն…

Գոյականները պատասխանում են ո՞վ ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին: Գոյականները ցույց են տալիս անձ, առարկա, երևույթ, զգացմունք…

Գոյականները լինում են եզակի և հոգնակի:

Եզակի գոյականը ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝ սեղան, աթոռ, շուն, քար, մարդ….Հոգնակի գոյականը ցույց է տալիս մեկից ավել առարկանները, օրինակ՝ սեղաններ, շներ,

մարդիկ, քարեր…

Հայերենում գոյականի հոգնակին հիմնականում կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով:

Միավանկ բառերին ավելանում է եր, բազմավանկ բառերին՝ ներ, օրինակ քար-քարեր, պատ-պատեր, կատու-կատուներ, սեղան-սեղաններ:

Այս ընդհանուր օրինաչափությունից կան մի շարք շեղումներ, որոնք կուսումնասիրենք ավելի ուշ:

February 27

Չաղխախ Թագավոր

Ա

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

Continue reading

February 27

Մաթեմատիկա

Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում։

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից։

120 + 15 + 180 = 315
75 + 164 + 225 + 16 = 464
96 + 200 + 4 + 21 = 321
12 + 33 + 67 + 60 = 172
1001 + 26 + 14 + 109 = 1150

2. Հաշվիր՝ օգտվելով բազմապատկման հատկություններից։
20 x 80 x 50 = 80 000
80 x 20 x 100 = 160 000
110 x 100 x 9 = 99 000
21 x 3 x 1000 = 63000

Continue reading

February 26

Կամակոր Թագավոր

 Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թաղտին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

դերձակներ

կարճ

թաղտին

մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.

Կարուձև անող արհեստավոր

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ

բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել

գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

ա/ օրերից

բ/  գլուխ                            

գ/ թագավոր

դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

Երկիր – գոյական

Երկար – ածական

Դերձակ – գոյական

Ասում է – բայ

6.Տեքստում  ընդգծված  նախադասաությունից  դու՛րս  գրիր   երկու  լրացում:

Ոտքեր, վերմակ։

7.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:

Պատմողական

Մի անգամ էլ մի դերձակ գնաց վերմակը կարելու և ծուռ կարեց։

Հարցական

Մի անգամ էլ մի դերձակ գնա՞ց վերմակը կարելու և ծու՞ռ կարեց։

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

ա/ Ծաղիկը ծաղկին նայելով  է  բացվում:

բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

գ/Մեջք –մեջքի  որ  տանք, սարեր շուռ  կտանք:

դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

ե/ Սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

10. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Դաժանությունը։

11. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:

Դերձակը դիտմամբ վերմակը կարճ կարեց և տվեց թագավորին։ Թագվորն վերմակը գցեց իր վրա մեկելվոտքերը դուրս մնացին, իսկ հենց այդ պահին դերձակը հանեց ճիպոտը և սկսեց ճիպոտել։

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

«Սուտասան»-ի միջի թագավորին։

14. Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ դու մտածի’ր:

Ազատազրկում տաս տարի սպանության պատճառով

15. Ինքդ ինչպե՞ս կվերնագրեիր  տեքստը:

«Անվախ դերձակը»

February 25

Մաթեմատիկա

Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից
9 + 27 + 21 = 57
24 + 600 + 246 = 870
20 + 930 + 150 = 1100
92 + 992 + 991 + 8 + 8 + 9 = 2100
2 + 4 + 6 + 10 + 14 + 16 + 18 = 70

Համեմատիր կոտորակները

1/4 < 3/4

7/9 > 2/9

11/3 > 11/5

65/89 < 65/40

34/34 = 1

1 > 5/63

1 < 10/7

Կատարիր բաժանում

24/6=4

700/100=7

48/8=6

990/11=90

65000/100=650

360/9=40

Continue reading

February 25

Մաթեմատիկա

  1. Հաշվիր՝ օգտվելով գումարման հատկություններից
    8 + 56 + 12 = 76
    240 + 60 + 248 = 548
    247 + 950 + 50 = 1247
    98 + 998 + 9998 + 2 + 2 + 2 = 11 100
    7 + 8 + 9 + 10 + 11 + 12 + 13 = 70
  1. Ավտոմեքենան 2 օրում անցավ 300կմ ճանապարհ։ Որքա՞ն ճանապարհ է անցել ավտոմեքենան յուրաքանչյուր օրում՝ իմանալով, որ I և II օրերի անցած ճանապարհների տարբերությունը 50 կմ է։

1)300-50=250

2)250:2=125

3)125+50=175

Պատ.՝ 175 կմ և 125 կմ

Continue reading