January 31

Անհատական ուսումնական պլան

3-րդ շրջան ոււսումնական պլան

Ալեքս Բադալյան

Դպրոց – Արևմտայան դպրոց

Դասարան – 4-րդ դասարան

Ընտրություն

Երեքշաբթի – Հայրենագիտություն

Հինգշաբթի – Ռոբոտաշինություն

Լրացուցիչ կրթություն – Անգլերեն

Երկարօրյա ս- չեմ օկտվում

January 31

Գունավոր Ծովեր

Հետաքրքիր զուգադիպությամբ օվկիանոսներից յուրաքանչյուրն իր կազմում ունի մեկական «գունավոր» ծով:

Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է: Այն գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև: Սև ծովը հնագույն ժամանակներից եղել է ծովագնա­ցության և առևտրի բանուկ ճանապարհ: Ծովի անվան առաջացման պատմությունը մեզ հասցնում է Հին Հունաստան: Հույները ներկայիս Սև ծովն անվանում էին Աքինյան Պոնտոս («Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Սելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները, նավաբեկումները:

Continue reading

January 29

Ջուլհակ Թռչունները

Հարավային Աֆրիկայի սովորական ջուլհակ թռչունները կառուցում են ամենախոշոր բները։ Նրանք ապրում են Կալահարի անապատում։ Մենք ճանաչում ենք այս թռչուններին մեկ ընդհանուր անվան տակ՝ ջուլհակներ: Իրականում դրանցից ավելի քան 200 տեսակ կա և յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը։ Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։ Ո՛չ, պարզապես կան շատ այլ տեսակի ջուլհակներ, օրինակ՝ ֆինշ ջուլհակներ, հրե ջուլհակներ, բեղագործներ, համայնքային ջուլհակներ և այլն: Ընտանիքը բնութագրվում է թռչունների արտաքին տեսքի բազմազանությամբ, սակայն նրանց անունը՝ ջուլհակներ, նրանք բոլորն արժանի են մեկ ընդհանուր հատկանիշի պատճառով: Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ  մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։

Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400 թռչուն։

 Սովորական ջուլհակ թռչունի բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տալիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։

Continue reading

January 29

Ծովեր և Օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Continue reading

January 29

Մաթեմատիկա

  1. 560 + 255=815
  2. 578 + 622=1200
  3. 371 — 107=264
  4. 609 — 21=588
  5. 46 — 25 : 5=41
  6. 12 x 4 + 5 — 2 : 2=52
  7. 60 — 12 : 4=57
  8. 80 + 4 x 4=96
  9. 5 x 4 x 2=40
  10. 41 + 7 x 8 — 9 : 3=94
  11. 7 շիշ հյութի համար վճարել են 560 դրամ։ Ի՞նչ արժե 8 շիշ հյութը։

640

  1. 20 լ բենզինն արժե 9600 դրամ։ Որքա՞ն պետք է վճարել 30 լ բենզին գնելու համար։
  2. 14400
  3. 8 աթոռն ինչպե՞ս դասավորել ուղղանկյուն հատակով սենյակի պատերի մոտ, որպեսզի ամեն պատի մոտ լինի 3 աթոռ։

Continue reading