Թեսթ 12
Ջրի կաթիլը
Դուք, անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց՝ կլոր, կորնթարդ, որի միջով բոլոր իրերն իրենց իրական չափսերից հարյուր անգամ մեծ են երևում (երևալ): Եթե նայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավոր զարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ չեն նկատվում, թեև կան ու այնտեղ են, իհարկե: Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո դիմաց, ոչ ավելի, ոչ պակաս, մի ամբողջ ափսե էակներ են վխտում, թռչկոտում, կծում միմյանց առջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, և՛ ուրախանում, և՛ զվարճանում յուրովի:
Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում էին Հոգսեն Զննող:Ինչ որ է՝ այդ էր անունը: Նա իր հոգսն էր համարում զննել ամեն ինչ՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնել սովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:
Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ. Աստված, ո՜նց էին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում էին (վազվզել) կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:
– Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնել, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:
Ծերուկը մտածեց, մտածեց բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:
– Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որ հեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծ կարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են տկլոր վայրենիներ:
– Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից:
Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացող մարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ տկլոր էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայց ամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, ճանկռտում էին (ճանկռոտել) ու պատառ-պատառ էին անում իրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր, ցած էր ընկնում:
– Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:
– Իսկ քո կարծիքով ի՞նչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:
– Էստեղ գուշակելու բան էլ չկա: Պարզ երևում է,-պատասխանեց (պատասխանել) մյուսը:
– Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծ քաղաք. դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է: Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝
լրացնելով բաց թողած տառերը:
Հոգս Կախարդություն Կարգ ու կաոն Փորձում
- Ի՞նչ է նշանակում աչքի զարնել արտահայտությունը.
ա/աչքը վնասել
բ/ ուշադրություն գրավել
գ/ աչքը բուժել
դ/չորս կողմը նայել
- Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):
Կլոր-շրջան
Ծերուկ-ալեհեր
Տկլոր-մերկ
Բարզ-հասարակ
- Տրված բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.
ա/մարդկանցով
բ/վայրենիներ
գ/կախարդություն
դ/գազանիկներ
5. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/կաթիլ – գոյական
բ/ կախարդություն – գոյական
գ/ զարհուրելի – գոյական
դ/ երանգ – գոյական
- Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):
Երևալ – երևացի, երևալու էմ, կերևա,
Պատասխանել – պատասխանում էմ, կպատսխանեմ, պատասխանեցի
Ճանկռոտել – ճանկռոտեցի, ճանկռոտվեց, ճանկռոտվելիս
Վազվզել – վազվզելից, վազվզեվեց, վազվզելիս
- Գտի՛ր տրված նախադասության մեջ ենթական և ստորոգյալը:
Ծերուկը խոշորացույցով զննում էր ամեն ինչ:
ենթակա ծերուկը
ստորոգյալ զնում էր
- Տեքստից դու՛րս գրիր մեկ հարցական նախադասություն:
Ի՞նչ բանի ես. դա ի՞նչ է,-հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էր մյուսներից: - Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:
Ծերուկը մտածեց, մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ:
- Գրի՛ր մեկ բառով.
ա/ վազ տալ – վազել
բ/ պատառ-պատառ անել – մանրացնել
գ/ գուշակություն անել – գուշակել
դ/ որոշում կայացնել որոշել
- Դո՛ւրս գրիր խոշորացույցը նկարագրող արտահայտությունները:
Կախարդական էր - Ո՞րն էր Հոգսեն Զննողի հիմնական հոգսը.
/ա կախարդություն անելը
բ/ բոլորին զարմացնելը
գ/ ամեն ինչ իրար խառնելը
դ/ ամեն ինչը զննելը՝ դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է
13.Կաթիլը խոշորացույցով զննելուց հետո Հոգսեն Զննողը ինչպե՞ս որոշեց հանդարտեցնել այնտեղ վխտացող գազանիկներին:
Ստիպված էր կախարդության դիմել:
14.Անանուն կախարդն ինչի՞ նմանեցրեց ջրի կաթիլը:
Քաղաքի